Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Դիմակներ` մազերի համար

Դիմակներ` մազերի համար

Գեղեցիկ եւ փարթամ մազերը գեղեցկացնում են ցանկացած կնոջ: Իսկ որպեսզի այդպիսի մազեր ունենաք, բնավ էլ կարիք չկա թանկարժեք շամպուններ օգտագործել կամ անընդհատ գեղեցկության սրահներում գտնվել: Դիմակներ յուղոտ մազերի համար 2 ճաշի գդալ մեղրը խառնել 2 հատ ձվի դեղնուցի հետ, այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Մատների ծայրով այս խառնուրդը վերցնել ու մերսելով քսել մազարմատներին: Այս դիմակը գլխին պետք է մնա գոնե 1 ժամ: 1 ժամից հետո գլուխը լվանալ տաք ջրով: Իսկ եթե ուզում եք արդյունքն ավելին լինի, պետք է դիմակը թողնել գոնե ամբողջ գիշեր:

 

Յուղոտ մազերի համար կարելի է նաեւ խնձորն անցկացնել քերիչով, ավելացնել 2 ճաշի գդալ խնձորի քացախ եւ 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Նույն ձեւով սա քսել մազարմատներին ու թողնել 30 րոպե, որից հետո պետք է գլուխը լվանալ գոլ ջրով ու համապատասխան շամպունով: Նույն որակի մազերի համար շատ լավ է մեղրով, կիտրոնի հյութով, սխտորով դիմակը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր եւ 1-2 պճեղ քերած սխտոր: Նորից այս ամենը լավ խառնել ու մերսելով քսել արմատներին, թողնել 30 րոպե եւ լվանալ, իսկ որպեսզի սխտորի հոտը շուտ անցնի, պետք է մազերը, մինչ լվանալը, ցայել մանանեխի ջրով:


Դիմակներ չոր մազերի համար

 

Կարելի է վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին եւ քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու այս ամենը լավ խառնել: Այս խառնուրդը նույն ձեւով քսել մազարմատներին ու թողնել 40 րոպե: Վրայից պետք է դնել պոլիէթիլենային գլխարկ, իսկ հետո սրբիչով լավ փաթաթել: 40 րոպե հետո մազերը լվանալ շամպունով:

 

Չոր մազերի համար պատրաստվող դիմակի մյուս տարբերակի բաղադրության մեջ մտնում է ձու, զեյթունի ձեթ, հինա, կոնյակ եւ մեղր: 1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար եւ նորից մերսելով քսել գլխին եւ 40 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Հատկապես այս դիմակը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ: Դիմակներ նորմալ մազերի համար Անանուխի թարմ թերթիկների եւ խատուտիկի թերթիկների եփուկը քսել մազարմատներին, գլուխը փաթաթել պոլիէթիլենի գլխարկով ու թողնել 40 րոպե: Այնուհետեւ լվանալ գոլ կամ սառը ջրով:

 

Մյուս դիմակը պատրաստվում է թարմ վարունգով: Վարունգը քերիչով անցկացնել եւ հյութին խառնել 1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ աղ ու քսել կիսախոնավ մազերին: Դրանից հետո մազերը լվանալ շամպունով ու կիսագոլ ջրով: Դիմակներ ներկած ու վնասված մազերի համար 1-ական թեյի գդալ բողկի հյութին ու գերչակի յուղին ավելացնել 2 թեյի գդալ կիտրոնի հյութ եւ խնամքով խառնել իրար: Այս դիմակը մազերին պետք է պարտադիր պահել գոնե 2 ժամ:

 

Շատ օգտակար է չիչխանի ձեթով դիմակը: 1 թեյի գդալ չիչխանի յուղին խառնել 2 ճաշի գդալ կոսմետիկական կավ, 1 թեյի գդալ մեղր եւ 1 ձու: Նույն ձեւով քսել մազերին եւ լվանալ 40 րոպե հետո:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. tipslife.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ